Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։
Ադրբեջանական APA-ն հայտնում է.
«Ղարաբաղ ուղարկված թղթակցի խոսքով՝ պատվիրակությանը ներկայացվել է Խանքենդիում 9 հեկտար տարածք զբաղեցնող և Ադրբեջանի պատմական հաղթանակը արտացոլող Հաղթանակի զբոսայգու, ինչպես նաև 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ Հաղթական կամարի մասին տեղեկատվություն։
Այցին մասնակցում են 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ: Երկօրյա այցի ընթացքում հյուրերը կայցելեն Խանքենդի քաղաք, ինչպես նաև Խոջալուի, Շուշայի և Լաչինի շրջաններ, որտեղ նրանց կծանոթացնեն շրջանում իրականացվող վերականգնողական և վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կառույցներին»:








