Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախի Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինվոր է մահացել

Շուշիում ադրբեջանցի զինծառայողի ենթադրյալ մահվան մասին սոցցանցերում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Միևնույն ժամանակ, թշնամական պետության ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Արցախից օկուպացրած Քարվաճառի շրջանի տարածքում ոչ մարտական պայմաններում սպանվել է զինծառայող Էլմիր Իլհամ օղլու Շուքուրովը: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: