Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախից տեղահանվածների մեծ մասը՝ 80,000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ փոխվարչապետ

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,000  մարդ:

Կառավարության հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել հնարավոր լավագույն  պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով։