Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ալիևը Ստեփանակերտի նախագահական նստավայրը բռնազավթել է ու տեղադրել Ադրբեջանի դրոշը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնացել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ։

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ճակատային հատվածից նրա հրամանով հանվել-ջնջվել է Արցախի զինանշանը և փոխարենը տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը։  Տանիքից հանվել է նաև Արցախի պետական դրոշը. հայտնում է azertag.az կայքը:

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը դարձել է Ալիևի նստավայրը Ստեփանակերտում։

Ալիևը մտել է Արցախի նախագահական նստավայր, շրջել շենքում։

Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:

Հիշեցնենք, որ Արցախի բոլոր նախագահներն առևանգված են, գտնվում են գերության մեջ, Բաքվում։