Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԷՄԳ-ը և Թեհրանը պայմանավորվում են իրանական միջուկային օբյեկտների հասանելիության հարցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և Թեհրանը համաձայնության են եկել գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտների մշտադիտարկման վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Ըստ նրա՝ դա հնարավոր է եղել երկկողմ խորհրդատվությունների արդյունքում:

«Ինտենսիվ խորհրդատվությունները լավ արդյունքներ են տվել: Ժամանակավոր տեխնիկական համաձայնություն է ձեռք բերվել»,- գրել է Գրոսին սոցցանցում:

Նա նշել է, որ գործակալությունը կշարունակի անհրաժեշտ ստուգումն ու մոնիտորինգը Իրանում: