Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։
Ինչպես հայտնում է APA-ն, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Բռնազավթված Կովսականում ադրբեջանա-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստում ն նաև ասել է.
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և որպես բարի կամքի դրսևորում, տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները վերացվել են», – նշել է նա։
Ադրբեջանի փոխվարչապետը ընդգծել է, որ այս քայլը նպաստում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, տարածաշրջանային կապերի զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը և տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտում համագործակցության խորացմանը։
Նա նշել է, որ մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է մոտ 26,000 տոննա բեռ։
Նրա խոսքով, տեղափոխվող բեռների մեծ մասը ցորեն և պարարտանյութ է։








