Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ՀՕՊ ուժերը զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները Պաշտպանության նախարարությանը հղումով։

«С-300 Фаворит զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմերը մարտական պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել են դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել», – նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։