Նոյեմբերի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 107 մարդ։
Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Թբիլիսիի խորհրդարանի դիմացի հրապարակն ամբողջությամբ մաքրել են ցուցարարներից։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ որ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, քարեր, պիրոտեխնիկա, ապակե շշեր, մետաղական իրեր։
Ակցիայի ժամանակ տուժել է 10 ոստիկան։