Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան քննադատել է ԵԽ հայամետ զեկույցը

20/05/2021
- Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ 2019-2020 թվականների վերաբերյալ «միակողմանի ու օբյեկտիվությունից հեռու» զեկույցը: Չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, ԵԽ-ն ընդունել էր խորհրդատվական բանաձև:

ԵԽ-ում կայացած քվեարկության արդյունքներով հաստատվեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու՝ իր հանձնառությունները։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: 

«Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Արցախի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին։

– Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

– Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

– Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային՝ զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ու աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

– Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

Բացի այդ՝

– կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը՝ պաշտպանել Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն,

– ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրել «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցուցակում ներառելու հնարավորությունը և արգելել դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում,

– ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Ամբողջական բանաձև-զեկույցի քվերակությունը տեղի կունենա այսօր երեկոյան»,- նշված է հայտարարության մեջ:

«Նման բանաձևի ընդունումն անընդունելի է այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների վերականգնման համար` հիմնվելով ԵՄ-ին՝ Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա և դրական օրակարգի շրջանակներում»,- ասել է արտգործնախարարությունը:

«Մենք մերժում ենք այս կողմնակալ տեքստը, որը ոչ միայն ներառում է կեղծ հայտարարություններ մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, մեր պետական համակարգի և քաղաքական կուսակցությունների մասին, այլ նաև Թուրքիայի արդյունավետ, խնդիրների լուծման, մարդասիրական և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը համարում է սպառնալիք» – նշել ենարտաքին գործերի նախարարությունում:

Նախարարությունը նշել է նաև, որ փաստաթուղթը «արտացոլում է Հունաստանի և Կիպրոսի հույների լիովին անարդար և կողմնակալ փաստարկները Էգեյան ծովի, Արևելյան Միջերկրական ծովի և Կիպրոսի հարցի վերաբերյալ և սատարում է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ միակողմանի և անհամապատասխան հայկական պնդումներին»:

Նախարարությունը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական նպատակ է Անկարայի համար և օգուտ կբերի «ամբողջ Եվրոպային և դրանից դուրս»: Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Թուրքիան կշարունակի վճռական ջանքերը այդ նպատակին հասնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիև․ Ադրբեջանը հետաքրքրված է ամերիկյան ռազմական տեխնիկայով

Հաջորդ գրառումը

Հայաստանի անզեն թրքականացում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել պարարտանյութ և հացահատիկ

06/05/2026
Նորություններ

Ալիևը տեսաուղերձում Արցախի հայերին անվանեց «սեպարատիստ» ու դժգոհեց Եվրախորհրդարանի բանաձևից

04/05/2026
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026
Նորություններ

Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը

28/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի անզեն թրքականացում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական