Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ալիև․ Ադրբեջանը հետաքրքրված է ամերիկյան ռազմական տեխնիկայով

Ադրբեջանը հետաքրքրված է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարումներով, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին նվիրված խորհրդաժողովում: Ֆորումը հեռարձակվում է Ադրբեջանի նախագահի YouTube ալիքով:

«Մենք ցանկանում ենք է՛լ ավելի դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և, իհարկե, մուտք ստանալ դեպի ամերիկյան ռազմական տեխնիկա», ասել է Ալիևը: