Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 40-ի

171

Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին այսօր հայտարարել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

«Ջրհեղեղի հետևանքով 34 մարդ զոհվել է Կաստամոնուում, վեց մարդ՝ Սինոպում: Ինը քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում: Անհետ կորածի որոնումները շարունակվում են Բարթինում», ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, ըստ Էրդողանի, ներգրավված է ավելի քան 4600 մարդ և ավելի քան 1000 միավոր տեխնիկա: Օգոստոսի 11-ի հորդառատ անձրևների և հեղեղների արդյունքում վնասվել են շենքեր, մեքենաներ և ենթակառուցվածքներ: