Եվրամիությանն ինտեգրումը մնում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է. «Մեր արտաքին քաղաքական կուրսի հետ կապված այսօր ամեն ինչ չափազանց պարզ է։ Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները Սահմանադրությամբ հստակեցված են։ Մեր նպատակը Եվրամիությանն ինտեգրվելն է, և, բնականաբար, ամեն ինչ արվելու է դրա համար»։
Վարչապետը նշել է, որ միակ հարցը, որում զիջումներ չեն կարող լինել, երկրի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն է, իսկ մնացած ամեն ինչը քննարկման առարկա է։
«Մենք կարմիր գծեր ունենք, բայց պատրաստ ենք անել ամեն ինչ, որ Վրաստանն ի վերջո դառնա ԵՄ անդամ։ Սա նաեւ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դիրքորոշումն է։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի մենք վերջապես դառնանք ԵՄ անդամ։ Կարծում ենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին միանգամայն հնարավոր է»,- ասել է Վրաստանի վարչապետը։