Մոսկվայում Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Արցախի վերականգնման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետերը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման» խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը կնախագահեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը»,- ասել է Պուտինը: