Ինչո՞վ էր մտահոգված Մակրոնը
Մակրոնը շատ մտահոգված է։ Նա այնքան է սիրում Հայաստանը և այնպես է անհանգստանում նրա անվտանգության համար, որ ուղղակի մտահոգված է։
Իսկ մտահոգված է նրանով, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ներկա են 4 հազար ռուս զինվոր և 1000 սահմանապահ։ Սրանք իսկապես շատ տագնապալի փաստեր են։
Մակրոնը մտահոգված չէ նրանով, որ իր հրամանով այս լրագրողը հանձնեց Արցախը, և այնտեղ հիմա ադրբեջանցի ու թուրք զինվորներ են։ Նրանք նրան չեն անհանգստացնում։
Մակրոնը մտահոգված չէ, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդն իր մեղքով կրկին ենթարկվեց հայրենազրկման, որ սպանվեցին կանայք ու երեխաներ, ընդ որում՝ հենց Մակրոնի հրամանով։ Նա այս հանցագործության մեղսակիցն էր։
Մակրոնին չի մտահոգում ոչ Իսրայելի ներխուժումը Լիբանան, որտեղ զավթվել է Լիբանանի ողջ հարավային հատվածը, ոչ Գազայի և Արևմտյան ափի պաղեստինցիների ցեղասպանությունը, որտեղ զոհերի թիվը մոտենում է 80 հազարի, ոչ էլ Թուրքիայի և Իսրայելի ներխուժումը Սիրիա, որտեղ իշխանության եկավ ժողովրդավարի քողի տակ թաքնված ահաբեկիչը։ Այս ամենը նորմալ է։
Սա նրան չի մտահոգում, ինչպես և մեր ժողովրդի ապագան։ Նա ունի մեկ իդեա ֆիքս՝ պատերազմ Ռուսաստանի դեմ, հանուն որի նա հեշտությամբ կզոհաբերի և՛ հայերին, և՛ ուկրաինացիներին, և՛ ում ասես։ Այս պատերազմը նրա համար դարձել է իդեա ֆիքս, իր նախագահական ժամկետի գոնե ինչ-որ հաջող արդյունք ցույց տալու վերջին շանսը։ Իսկ հայերին, ինչպես միշտ, կօգտագործեն ու դեն կնետեն։
Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր








