Կիրակի, 26 Հուլիս, 2026

16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Տեղահանված մեր հայրենակիցներից 16 ընտանիք՝ 90 քաղաքացի, արդեն բնակություն է հաստատել Ասկերանի Պատարա գյուղում, ինչպես նաև Հարավում։Կահավորումը և առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկան ապահովում ենք՝ տների բարեկարգմանը և ընտանիքների բնակեցմանը զուգահեռ։Բնակարանային 1-ին փուլի ծրագիրը՝ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գյուղական համայնքներում ապրելու, շարունակվում է»։