Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

15 միլիոն դրամ գրավի դիմաց Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այդ առնչությամբ հայտնել է.

«Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Չալաբյանի խափանման միջոցը փոխվեց գրավով` 15,000,000 դրամ:

Այժմ զբաղված ենք գրավը մուծելու հարցերով, հուսով եմ՝ կհասցնենք, և Չալաբյանն այսօր ազատ կարձակվի:

Ակնհայտ է, որ տիկին Բարսեղյանն այսօր դիմադրեց ճնշումներին, ինչն ավելի է մեծացնում հարգանքը թե՛ նրա և թե՛ նրա կայացրած դատական ակտի հանդեպ»: