Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան

Մարուքյանը քարոզարշավի մեկնարկից հետո այտարարեց, որ իր համար  նորություն էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով մեղադրում էր Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին։

Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենք այն ուժն են, որ պատերազմից անմիջապես հետո առաջակել են պարիտետային փաստահավաք խումբ ստեղծել , Փաշինյանն էլ, նախկին իշխանություններն էլ մերժել են։ Հիմա նրանք իրավունք չունեն խոսել օբյեկտիվ քննությունից։

➕Անդրադառնալով ԱԱԾ–ի այսօր տարածած  հաղորդագրությունը պետական դավաճանության մի գործի մասին` Մարուքյանը շեշտեց, որ սովորության համաձայն նման լուրերը Փաշինյանն առաջինն է հայտարարում, սա էլ բացառություն չէր։

«Պետական դավաճանության մասին սկզբում Փաշինյանն ասաց, մարդիկ զարհուրեցին, խառնվեցին իրար, հետո նոր եղավ ԱԱԾ–ի հաղորդագրությունը։ Ինքն ուզում է բոլոր լուրերի հեղինակը լինել, այդ առումով էլ է վարչական  ռեսուրսն օգտագործում»,–ասաց նա։