Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան

17/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝  հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում  Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

«Քանի որ սա այնպիսի հարց է, որի վերաբերյալ  դատական լիարժեք պրակտիկա չկա, կան առանձնահատկություններ, որովհետև խոսքը գնում է իրավունքի ուժով վարչական ակտի ընդունված-չընդունված լինելուն, ներկայացրել ենք երեք տեսակի հայց»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝  առաջին հայցով արձանագրել են, որ  եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետև կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։

«Մյուս հայցով ասել ենք, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու և նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, ուրեմն՝ անկախ նրանից՝  ակտն իրավունքի ուժով է ընդունվել, թե ոչ, ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ ակտն առոչինչ է և ընդունման պահից օրինական ուժ չունի, կատարման ենթակա չէ»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է երրորդ հայցին, ապա փաստաբանի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ վարչապետն իրավունքի ուժով հաստատում է մի փաստ, որ պարոն Գասպարյանն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից, այսինքն՝ խոսքի իրավունքի ուժով փաստի հաստատման մասին է խոսքը, հետևաբար՝ հայցվոր կողմը ենթադրում է, որ գործ ունեն իրավահարաբերության հետ և խնդրել են դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։

Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝  Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով, իսկ ինչ վերաբերում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության լուծմանը, փաստաբանը դեռևս տեղեկություն չունի՝ այն բավարարվել է, թե ոչ։

Հայցադիմումները դատարան մուտքագրվել են անցած շաբաթվա վերջում՝ առձեռն տարբերակով, սակայն «Դատալեքս» համակարգում դեռևս հասանելի չեն։

Դիտարկմանը, որ մարտի 20-ին Արտակ Դավթյանն իրավունքի ուժով կնշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում և արդյո՞ք չեն փորձում ձգձգել հայցի ապահովման կիրառումը՝ մինչև Դավթյանի նշանակումը, փաստաբանը նշեց. «Եթե հայցի ապահովումը բավարարվի, ապա պարոն Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ոչ, ապա պարոն Դավթյանը կպաշտոնավարի, իսկ պարոն  Գասպարյանն էլ արդեն իր խախտված իրավունքների վերականգնումով կշարունակի գործընթացը՝ Վարչական դատարանում»։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների կողմից դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում՝ կապված Օնիկ Գասպարյանի հայցադիմումների հետ։ Անդրադառնալով դատարանի նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ փաստաբանը նշեց, որ չի կարող հստակ բան ասել, չկան փաստեր, բայց եթե դատարանի նկատմամբ ճնշումներ կան, ապա դատարանը կարող է դիմել ԲԴԽ-ին՝ հայտնելով, որ իրեն ճնշում են։ Փաստաբանի խոսքով՝ եթե ճնշումներ կան, ենթադրում է, որ դրանք կարող են կապված լինել հայցի ապահովման միջոց չտալուն, բայց քանի դեռ չունեն որոշում՝ չի կարող ենթադրել ճնշում կա, թե ոչ կամ արդյոք դա ազդեցություն ունեցել է, թե ոչ։

«Վերջին զարգացումները հաշվի առնելով, թե դատարանների կամ վարույթն իրականացնող մարմինների հետ կապված ինչեր կան, արդարադատական ինչ հարցեր են լուծվում, մեղադրանքներն ով է լրամշակում, այո՛, ենթադրել կարող ենք, բայց նաև լիահույս ենք, որ եթե ճնշումներ կան, դատարանը տեղի չի տա ճնշումներին և իր բարձրության վրա կգտնվի։ Ի վերջ՝ ԲԴԽ նախագահը շատ ճիշտ է նկատել, որ ժամանակն է եկել ապացուցելու, որ վնգստացող դատավորներ չեն»,- նշեց Հովհաննիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ եւս 4 նահանգ միացել է Տեխասի կողմից Google-ին դեմ ներկայացված հայցին

Հաջորդ գրառումը

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել․ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել․ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական