Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից». MediaHub

27/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե որոշել է կրճատել պետական ապարատի ծառայողական մեքենաների թիվը, և վերցրել է ցուցակն ու խազեր քաշել տարբեր գերատեսչությունների բալանսում գտնվող մի շարք մեքենաների վրա: Դա նշանակում է, որ այդ մեքենաները պետք է կրճատվեն և այլևս չեն ծառայելու որպես «պադավատ»:

MediaHub-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի որոշման առաջին հարվածները հասցվել են Ազգային ժողովին և անձամբ Ալեն Սիմոնյանին: Եւ սա այն դեպքում, երբ ԱԺ աշխատակազմը, որքանով տեղեկացանք, եկող տարվա բյուջեով դեռ նոր մեքենաներ է պատրաստվում ձեռք բերել:

Այս մասով MediaHub-ը առանձին հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմ:

Ինչևէ, մեզ ասացին, որ Փաշինյանը խազեր է քաշել ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին սպասարկող մի շարք մեքենաների վրա` զրկելով նրանց «պադավատներից»: Կրճատվող մեքենաների թվում են ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին սպասարկող մեքենաները, նույնիսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին սպասարկող մեքենան է կրճատման տակ հայտնվել: Կարճ ասած` մնալու է Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն, հավանաբար տեղակալներին սպասարկող Toyota Camry-ները ու ևս մի քանի մեքենա:

Բայց սա ամենը չէ: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը հանձնարարել է կրճատել նաև ԱԺ նախագահի ընտանիքին սպասարկող  մեքենան` այն սև Toyota Prado-ն, որ պետության հաշվին սպասարկում է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հիմնականում` մորը և զավակներին: Սա նշանակում է, որ կրճատումից հետո Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն այլևս մեր հարկերի հաշվին «հույժ կարևոր գործերով» դպրոց, խանութ ու վարսավիրանոց կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս չեն գնալու` դրանով ոչ մի օգուտ չտալով պետությանն ու հանրությանը: Փոխարենը, Սիմոնյանի ընտանիքին սպասարկող մեքենայի կրճատման հաշվին պետական միջոցների հսկայական խնայողություն կարվի` հարյուրավոր լիտրերի բենզին, թանկարժեք ամենագնաց` իր սպասարկման ծախսերով, վարորդ և այլն:

Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար MediaHub-ը դիմեց ԱԺ լրատվական բաժին, սակայն այնտեղից որոշ ճշտումներ անելուց հետո ասացին. «Այդ թեմայով մեկնաբանություն չունենք»: Այսինքն` ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:

Հնարավոր է` ԱԺ-ից չգիտեն ինչ պատասխանել, որովհետև գուցե գործընթացը դեռ խմորման փուլում է, և պաշտոնապես դեռ ձևակերպված չէ, ուստի «անշառ» պատասխան են տալիս, թե` «մեկնաբանություն չունենք»: Իրականում, մեզ ասացին, որ կառավարությունից մեքենաների կրճատման վերաբերյալ գրությունն արդեն ուղարկվել է ԱԺ աշխատակազմ, և հիմա մտածում են` ինչպես դա կազմակերպել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ն ուսումնասիրելու է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործման փորձը

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ն ուսումնասիրելու է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործման փորձը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական