Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տաթևիկ Ռևազյանը 11 ամիս աշխատում է ու մեկ ամիս հանգստանո՞ւմ, թե՞ հակառակը․ «Իրավունք»

17/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով


«Քաղավիացիայի կոմիտեից արդեն տևական ժամանակ է՝ գրավոր խնդրել էինք պատասխանել՝ ճի՞շտ են արդյոք լուրերն առ այն, որ կոմիտեի նախագահը՝ Տաթևիկ Ռևազյանը, դեռ հազիվ Հայաստան եկած, կրկին արձա­կուրդի է մեկնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեցին խոսակցություններ, թե Տաթևիկը գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով: Ընդ որում, մինչ այդ Ռևազյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե ռազմական դրության պատճառով ստիպված է բնակություն հաստատել աշխատավայ­րում: Բայց չէ՞ որ ռազմա­կան դրությունը չեղարկված չէ, ուրեմն նա այդ ինչպե՞ս է մեկնել հանգստի:Այն դեպքում, երբ մեր ավի­ացիան հասել է այն խայ­տառակ վիճակի, որ հայաստանյան ինքնաթիռ­ներն են արդեն, ըստ ԱԱԾ-ի մեկնաբանության, առևանգում և տանում Իրան, որի արդյունքում երկիրը կանգնել է ամերի­կյան պատժամիջոցների շեմին:

Վերջապես ստացանք կոմիտեի հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ կապված Քաղաքացիա­կան ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կո­միտե) նախագահ Տաթևիկ Ռևագյանի հանգստի մեկնելու հետ, հայտնում ենք հետևյալը.ՀՀ տարածքային կառավարման և են­թակաոուցվածքների նախարարի 2021 թվականի փետրվարի 1-ի թիվ 109-Ա հրա­մանով, հիմք ընդունելով ՀՀ աշխատան­քային օրենսգրքի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները, Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2021 թվականի փետրվարի 8-ից 2021 թվականի մարտի 5-ը տրամադրվել է ամե­նամյա նվազագույն արձակուրդ:

Հաշվի առնելով «Տեղեկատվության ազատու­թյան մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետը՝ հարկ է նշել, որ արձա­կուրդը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու հա­մար, որի ժամանակահատվածում աշխատո­ղը ազատ է տնօրինելու հանգստի ընթացքում անձնական և ընտանե­կան կյանքը և ընտրե­լու աշխատունակությու­նը վերականգնելու ձևաչափը: Բացի այդ՝ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ սահմանափա­կում՝ աշխատողի կող­մից արձակուրդ մեկնե­լու և արձակուրդի ըն­թացքում գտնվելու վայ­րի առնչությամբ»:

ՉԷ, մենք էլ գիտենք, որ ցանկացած աշխատող հանգստի իրավունք ունի ու կարող է, որտեղ միջոցները ներում են, այդ հանգիստն անցկացնել: Պարզա­պես ուզում էինք հասկանալ Տաթևիկը տարվա մեջ 11 ամիս աշխատում է ու 1 ամիս հանգստանո՞ւմ, թե 1 ամիս աշխատում է (լինում է աշխատավայրում) ու 11 ամիս՝ շքեղ հանգստյան գոտիներում: Համենայնդեպս հիշեցնենք, որ Տաթևիկը սեպտեմբերի սկզբներին էր դեկրետային արձակուրդից հետո վե­րադարձել Հայաստան»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել. մտահոգիչ թվեր․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Շոյգու. ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտում է ՌԴ-ի հետ համատեղ աշխատանքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Շոյգու. ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտում է ՌԴ-ի հետ համատեղ աշխատանքին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական