Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վլադիմիր Վարդանյանն առաջադրվել է ՍԴ դատավոր

24/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովն ընդունեց հերթական քառօրյա նիստերի օրակարգը և անցան առաջին հարցի քննարկմանը։

Առաջին օրինագծով առաջարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին  ընտրել ՍԴ դատավոր՝ Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը.

Վլադիմիր Վարդանյանը ծնվել է 1979 թ. օգոստոսի 26-ին Երևանում:

2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս է:

2002 թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004 թ. տեղափոխվել է ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003-ին:

2003-2006 թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թթ.՝ նույն ծառայության պետ:

2016-2018 թթ. աշխատել է որպես ՍԴ խորհրդական:

2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է եղել, 2014-2015 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ:

2018 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ: 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» և «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին:

Հայաստանի միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949 թ. Ժնևի առաջին կոնվենցիայի 2016 թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ: Մեկ մենագրության և 30-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:  

2026-ից զբաղեցնում է ԵԽԽՎ-ի Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝։

Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

29 ժամ տևած դատաքննության ընթացքում ջախջախվեցին վարույթի հիմք հանդիսացած բոլոր սին փաստերն ու ենթադրությունները. փաստաբան

Հաջորդ գրառումը

Այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են անցկացվելու. Փաշինյան

25/05/2026
Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Հաջորդ գրառումը

Այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը համարվի խաղաղության խորհրդանիշ. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական