Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Հրազդան քաղաքում

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ի ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-87 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: