Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ռուս խաղաղապահները քաղաքացիներից օգնության խնդրանքով 3600 դիմում են ստացել

Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է աշխատանքները Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում։

Հեռախոսով կամ անձնապես դիմումներ ընդունող հերթապահ սպաները պարտադիր ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում այն վայրը, որտեղ ենթադրաբար կորել է զինծառայողը, արձանագրում կոնտակտային տվյալները։

Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր։

@ArmeniaSputnik