Դիլիջանում շարունակվում են քաղաքի նոր եկեղեցու կառուցման աշխատանքները, որոնք գարնանը նոր թափով են վերսկսվել:
Եկեղեցու կառուցումը նախաձեռնել է բարերար Ռուբեն Վարդանյանը, որը հիմա գտնվում է Բաքվի բանտում: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականից: Ծրագիրն իրականցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի և Դիլիջանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Դիլիջանը պատմականորեն ունեցել է հինգ եկեղեցի, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են: Ներկայում քաղաքում եկեղեցական ծեսերը կատարվում են ժամանակավորապես հատկացված տարածքում ՝Թուֆենկյան Հին Դիլիջան հյուրանոցային համալիրում՝ՋեյմսԹուֆենկյանի աջակցությամբ և համայնքի հոգևոր հովիվ տեր Շավարշի կամոք և նվիրվածությամբ:
Բավականին խոշոր այս եկեղեցու նախագծի հեղինակը սանկտպետերբուրգաբնակ հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է: Նախագիծը հենց ճարտարպետինվիրաբերությունն էնախաձեռնությանը:
Եկեղեցին նախագծված է միջնադարյան հայ ճարտապետությանը բնորոշ՝ գմբեթավորբազիլիկայի ոճով, կառուցվում է տեղական տրավերտինով, ունենալու է 37 մետր բարձրություն, 375 քմ տարածք, ներսում միաժամանակ 300-ից ավելի մարդ կարող է գտնվել: Եկեղեցու ճակատը ողջ պարագծով զարդարված է լինելու հայոց այբուբենի տառերով ու աստվածաշնչյանտեքստերով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին:
Եկեղեցու կառուցման նախագծի հիմնադիր բարերարները Ռուբեն Վարդանյանն ու նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են, ինչպես նաև Նուբար և Աննա Աֆեյանները, սակայն բոլոր ցանկացողներըկարող են https://ddf.am/hy/project/church/ կայքի միջոցով գումար նվիրաբերել և մասնակցել Դիլիջանի հոգևոր կենտրոնի կառուցմանը:
«Ռուբեն Վարդանյանը հենց նախաձեռնության սկզբում ասաց, որ բոլորով միասին պետք է կառուցել եկեղեցին, որպեսզի այն չկապվի ինչ-որ մեկի անվան հետ, այլ լինի բոլորի աղոթատունը: Ստեղծված կայքի միջոցով մարդիկ, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններից, կարող են իրենց քարը գնել և իրենց ներդրումն ունենալ եկեղեցու շինարարության մեջ»,-ասել է ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը:
Նա, այնուամենայնիվ, նկատել է, որ հիմնական նվիրատուի՝ Բաքվի բանտում գտնվելը մի փոքր դանդաղեցրել էեկեղեցու շինարարությանը, բայց վերջերսՌուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, շարունակելով նրա գործը, դրամահավաք էր նախաձեռնել և հանգանակված գումարն ուղղել էր եկեղեցու շինարարությանը:
«Այս իրավիճակում ծրագիրն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում: Եկեղեցին պարզապես գեղեցիկ ճարտարապետական կառույց չի լինելու, այն կառուցվում է որպես հավատի, հույսի, դժվարությունների առաջ չընկրկելու ու վերածնվելու խորհրդանիշ: Այս տաճարի շինարարությունը նաև յուրովի աղոթք է ՌուբենՎարդանյանի ու մեր մյուս հայ գերիների վերադարձի համար»,- նշում է Արթուր Ամիրխանյանը: