Ճիշտ ասած՝ հաշտեցնելու ոչ մի բան չկա, ես ոչ մեկի հետ խռով չեմ. Վարդան Ղուկասյանը՝ Միքայել Սրբազանի ցանկության մասին

Ճիշտ ասած՝ հաշտեցնելու ոչ մի բան չկա, ես ոչ մեկի հետ խռով չեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ Միքայել Սրբազանը ցանկություն էր հայտնել հաշտեցնել իրեն ու Մարտուն Գրիգորյանին: Սրբազանը հանդիպել էր Մարտուն Գրիգորյանի հետ, իսկ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպումը չէր կայացել:
«Ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ, իմ պրոբլեմը այլ տեղ է, Հասկացա՞ր, ադրբեջանցիներն են»,- ասաց Ղուկասյանը:
Նշենք, որ այսօր Գյումրու ավագանին 18 կողմ 0 դեմ ձայներով քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին: ՔՊ-ն չմասնակցեց նիստին:
