Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտինը Տաջիկստանին օգնություն է խոստացել՝ կապված Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մանրամասն քննարկվել է տաջիկա-աֆղանական սահմանին տիրող ծանր իրավիճակը՝ պայմանավորված Աֆղանստանում, այդ թվում՝ սահմանային գոտում զինված դիմակայության սրման հետ: Վլադիմիր Պուտինը հաստատել է Տաջիկստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Ղեկավարները երկկողմ դիրքորոշում են հայտնել ռազմավարական գործընկերության և  ռուս-տաջիկական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Պայմանավորվածություն  է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ: