Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հայտնել է, թե հաղթանակի դեպքում ինչ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնելու իրենց դաշինքը

«Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»,– սոցցանցի իր էջում գրել է նա։