Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պատերազմի ժամանակ հավաքների, կարծիքի արտահայտման նկատմամբ սահմանափակումները եղել են ոչ իրավաչափ

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ոչ իրավաչափ ճանաչեց կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերն, այսինքն ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները:

Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ  մեկով տուգանված անձինք ազատ են պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը: