Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հեռացվելու պահը․ 7or.am

13/04/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ավելի հեռու գնաց իր հանձնողական քաղաքականությունն իրականացնելու հարցում։ Նա ներկայացրեց իր փայ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» տերպետրոսյանական կեղծ երկընտրանքը։

Նիկոլի խոսքերից պարզ դարձավ, որ ինքը նույն հիմնավորումներն է բերում, ինչ ժամանակին բերում էր Լևոն Տեր–Պետրոսյանը 1997–1998–ին, այն է՝

–Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու տարբերակ չկա, քանզի Հայաստանը մենակ է այդ հարցում և չունի աջակցություն,

–պետք է Ղարաբաղը տալ, որ Սերգո ջանը լավ ապրի (տվյալ դեպքում Սերգո ջանին լավ կյանք չեն խոստանում, այլ միայն կյանք են խոստանում, այն էլ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի երաշխավորույթամբ)

–եթե զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի,

–որպեսզի խաղաղություն լինի, պետք է բավարարել Ադրբեջանի ուզածներն ու հուսալ, որ միջազգային հանրությունը կիրականացնի իր խաղաղապահ դերը։

Նիկոլը լևոնականությանն ավելացրել է էժանագին պոպուլիզմ, է՛լ ավելի մեծ անբարոյականություն, դեմագոգիա և «կյանքեր եմ փրկում» «տրյուկը»։

Նիկոլը երկար–բարակ խոսեց խորհրդարանում՝ ինքզինքը համեմատելով Հիսուսի հետ, իսկ Արցախը հանձնելը համարեց իր խաչը։

Բայց նա, բնականաբար, ո՛չ Հիսուսն է, ո՛չ էլ խաչ ունի։ Նա սովորական դասալիք է և թրքահպատակ։ Այլ կերպ ասած՝ դավաճան։

Նիկոլը մի փարիսեցի, որը Հայաստանի վզին փաթաթվեց 1997–1998–ին կիսատ թողածն ու 2008–ին չստացվածը հաջողացնելու համար։ Նա իր դավաճանությանն ուզում է աստվածային առաքելության տեսք տալ, բայց դա արդեն հոգեվերլուծության թեմա է։

Նիկոլի «հիմնավորումներն» այն մասին, որ Արցախը պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում նոր չեն։ Նա իր լրագրողական կյանքում է դա քարոզել, դա էր քարոզում՝ 2008–ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր–Պետրոսյանին պաշտպանելով, դա է քարոզում (փոքրիկ «հայրենասիրական» շեղումներով) 2018–ից սկսած ու հատկապես 2020–ի նոյեմբերի 9–ից հետո։ Պարզապես այսօր մի քանի քայլ առաջ գնաց ու վախեցրեց, թե բա էն ժամանակ քաք եմ կերել, որ Ղարաբաղն ու յոթ շրջանները չեմ հանձնել և զոհերի պատճառ եմ դարձել։ Ու որպեսզի հիմա դա տեղի չունենա, պետք է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու «փրկել» 3 միլիոն կյանքեր։ Ահա՛ փարիսեցի հեղափոխական դիշովկի մտածողությունն ու քարոզչամեխը։

Նկատենք, որ Նիկոլի ներկայացրած պատերազմի ու խաղաղության երկընտրանքը կեղծ է։

1998–ին էլ Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ իր հեռացումից հետո գալիս է «պատերազմի» կուսակցությունը, որ միջազգային հանրությունը չի ընդունում Արցախն Ադրբեջանի կազմից դուրս, որ պետք է զիջել, թե չէ հեսա կռիվ կլինի։

Տեր–Պետրոսյանն իր տեսակետների համար հեռացվեց ՀՀ նախագահի պաշտոնից։ Իշխանության եկավ, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը և բերեց ՀՀ նորագույն պատմության ամենախաղաղ ժամանակաշրջանը։ Այսինքն՝ պրակտիկայով ապացուցվեց, որ հակագիտական, հակապետական ու հակատրամաբանական էին Տեր–Պետրոսյանի գնահատականներն ու կանխատեսումները։

2018–ին իշխանության եկավ կարկառուն լևոնական Նիկոլն ու մեր երկիրը գցեց կրակի մեջ։ «Խաղաղության» կուսակցության թերմացքը բերեց պատերազմ ու պարտություն։ Ու հիմա կրկին լևոնաբար դրել է հանրությանը կեղծ երկընտանքի առաջ, թե բա ընտրեք, կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն, բայց իրականում առաջարկում է մահ, քանզի պարզ է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, Արցախը հայաթափելով՝ Նիկոլը դնելու է Հայաստանի ոչնչացման հիմքերը։

Նիկոլը ոչ թե պատերազմ կամ խաղաղություն է առաջարկում, այլ մահ, բայց քաղձր մահ, երբ մեռնողն ինքն է ընտրում իր մահվան ճանապարհն ու դեռ ուրախանում, որ «3 միլիոն կյանք է փրկվել»։

Նիկոլին հեռացնելը հայաստանակենտրոն քաղաքական ուժերի թիվ մեկ խնդիրը պետք է լինի։ Ընդ որում՝ նրան պետք է հեռացնել քաղաքական ցանկացած եղանակով։ Նիկոլը նույնքան թշնամի է, որքան Հայաստան կամ Արցախ ներթափանցած ադրբեջանական դիվերսանտը, բայրաքթարը մեզ վրա ուղարկողը կամ Ալիևը։

Աղբյուրը՝ 7or.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դա այն նո՞ւյն Նիկոլ Փաշինյանն է, որն Արցախի 75-80 տոկոսն արագորեն հանձնեց Ադրբեջանին, թե՞ այսօր ԱԺ ամբիոնի մոտ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր ելույթ ունենում

Հաջորդ գրառումը

Ռուս փաստաբանի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուս փաստաբանի դին հայտնաբերվել է Երևանի բնակարաններից մեկում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական