Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չեմ կարծում՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով է սահմանափակվելու

«Այո՛, ես վստահաբար ասում եմ, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունելու որևէ նմանատիպ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»,-ասել է Արտակ Բեգլարյանը ապա հավելել, որ, ճիշտ է, արցախցիները պայմանները շատ ավելի ծանր, դժվար են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ  հնարավորություն չկա պայքարելու։

«Մեր ճանապարհը ավելի երկար է հիմա մեզ թվում, բայց մյուս կողմից մենք ունենք լրացուցիչ, այդ թվում՝ արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով պաշտպանելու համար»,-ասել է նա՝ նշելով, որ գոնե փաստարկների առումով դա ընկալելի է միջազգային հանրությանը։

Հարցերին՝ 4,5 տարի հետո ի՞նչ է լինելու, երբ ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետն ավարտվի, Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ նրանց ներկայությունը 5 տարով չի սահմանափակելու։

«Մենք այստեղ երկար ժամանակ ունենալու ենք ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը, իհարկե՝ մեր ՊԲ-ն, Զինված ուժերն իրենց մասով երաշխավորում են և ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու, բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,-ասել է Արցախի պետնախարարը։