Ոստիկանությունը «Դիմադրություն» շարժման խաղաղ ավտոերթի մասնակիցների համար փակել է դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը։Ավտոերթի մասնակիցները հրաժարվեցին շրջանցել Հանրապետության հրապարակը։ Ոստիկանները խաղաղ ցույց իրականացնող քաղաքացիների մի մասին բերման ենթարկեցին։
Փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանն էլ լրագրողներին ասել է․ «Խաղաղ երթի մասնակիցներին առաջարկվել է տարանցիկ ճանապարհ, սակայն նրանք չհամաձայնեցին։ Պարեկային ոստիկանությունն է որոշում երթի ուղղությունը»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր՝ ժամը 12։00-ից, Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։