Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը փորձում է իր վրա վերցնել ողջ գործառույթները. հասկանում է՝ Կապանում ՔՊ-ն կարող է պարտություն կրել. քաղտեխնոլոգ

06/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը հասկանում է , որ Կապանում ՔՊ-ն կարող է պարտություն կրել ու Կապանի այցով փորձել է կարգավորել ՏԻՄ ընտրությունների հետ կապված գործընթացները:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Արդեն հայտնել ենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Կապան՝ մասնակցելու Կապանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանը Կապան կատարած այցով փորձել է համատեղել և՛ կուսակցի հոր հոգեհանգստին մասնակցելը, և՛ նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրությունների հետ կապված աշխատանքների վերահսկումը.

«Պարզ է, որ եթե հասել է Կապան, ամեն դեպքում համատեղել է հոգեհանգստի մասնակցությունը և ընտրական գործընթացները: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ բավականին լուրջ վտանգներ կան՝ Կապանում ՔՊ-ն կարող է պարտության մատնվել, առավել ևս, որ նման ռեալ նախադրյալներ կա: Կապանից եկող լուրերը ցույց են տալիս, որ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը բավականին լուրջ հեղինակություն ունի տեղում, որն անհամեմատելի բարձր է, քան որևէ այլ թեկնածուինը, առավել ևս՝ ՔՊ-ինը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում տրամադրություններ են փոխվել ՝ «կապված Սյունիքի հեղհեղուկ և անորոշ կարգավիճակի հետ».

«Հատկապես՝ անվտանգության ոլորտում են խնդիրները, որովհետև հիմա Սյունիքը, մասնավորապես՝ Կապանը, դարձել է սահմանամերձ և անվտանգության տեսանկյունից խոցելի: Բացի դրանից, պարզ է, որ համապետական ընտրություններից հետո որևէ լուրջ փոփոխություն մարդկանց կյանքում չի եղել դեպի դրականը, ավելին՝ մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է»,-ասաց նա:
Ք

աղտեխնոլոգի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Գորիսում կրած պարտությունից հետո փորձում է անձամբ կարգավորել ընտրական գործընթացները:

Ըստ Հակոբյանի՝ «իշխանական համակարգում գոյություն ունի մեկ անձնավորություն՝ Նիկոլ Փաշինյան, որն իր վրա է վերցրել ամբողջ գործառույթները».

«Հաղթանակի դեպքում ազդարարվում է, որ դա իր ներդրումն է, պարտության դեպքում՝ Փաշինյանը մեղավորներ է ման գալիս:Ակնհայտ է, որ ՔՊ-ն մեկ մարդու կուսակցություն է, որտեղ բոլոր որոշումներն ընդունում է Փաշինյանը , հաջողության դեպքում ամեն ինչ վերագրվում է իրեն, անհաջողություն դեպքում ինքն առաջինն է մեղավորներ ման գալիս»,-ասաց փորձագետը՝ հավելելով՝ «Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ շատ թույլ քաղաքական թիմ ունի»:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը Կապան էր գնացել ոչ թե Գորիս- Կապան միջպետական ավտոճանապարհով, որի մի հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել, այլ՝ Տաթևի գրունտային` այժմ վերանորոգվող ճանապարհով։
Ը

ստ զրուցակցի՝ «Փաշինյանը համարում է, որ դա Ադրբեջանի տարածք է, և որոշել է, որ ավելի լավ է Հայաստանի տարածքով անցնի».

«Չեմ կարծում, եթե ցանկություն ունենար Գորիս-Կապան ճանապարհով երթևեկել, ապա նախօրոք չէր պայմանավորվի՝ օրինակ Ալիևի հետ, որ որևէ միջադեպ չլինի, բայց ներկայիս իշխանությունները, առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի, քաղաքական մակարդակով ընդունել և կարգավիճակ տվել Գորիս-Կապան ճանապարհին, որ այն գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Իրենք համարում են, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է, բայց կա նաև այլ տարբերակ, որը Հայաստանի տարածքով է անցնում, և նախընտրում են, ամեն դեպքում, իրենց պատկերացրածով՝ Հայաստանի տարածքով երթևեկել,իրենց պատկերացմամբ՝Գորիս-Կապանն այլևս Հայաստանի տարածք չէ»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրները AUKUS-ը համարում են անվտանգության սպառնալիք

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2177, մահվան՝ 46 նոր դեպք

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2177, մահվան՝ 46 նոր դեպք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական