Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նեղվում ու ծանր ենք տանում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան», բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է․ Փաշինյան

23/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք Անկախության հռչակագրում դրել ենք մի տրամաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ։ Այս մասին Հ1-ի եթերում ասում է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։

«Այդ երկար և խորը կոնֆլիկտային տրամաբանությունը մեր միջավայրի հետ հետևյալի մասին է, որ կամ այդ կոնֆլիկտների բերումով Հայաստանը գոյություն ունենալ չի կարող, որովհետև պատկերացրեք, մենք ստեղծում ենք նորանկախ պետություն և դնում ենք կոնֆլիկտային տրամաբանություն Ադրբեջանի, Թուրքիայի հետ:

Հաջորդ տրամաբանությունը այն է, որ մենք այս միջավայրում այս հարաբերությունը ունենալով, հիմա ո՞նց պետք է մենք դիմանանք այս միջավայրում, այս պայմաններում։ Դրա համար մեզ պետք է սուպեր հովանավոր, ուրիշ տարբերակ չկա:

Սուպեր հովանավոր ունենալ, որի բռունցքը ավելի մեծ է և ինքը իբր մեր թիկունքին կանգնում է և ինքն է մեր տեղը այսպես անում բոլորին։

Հիմա այստեղ գալիս է երկրորդ իրականությունը։ Կամ ինքը այնքան բռունցքը կթափահարի, այն մյուսները կվախենան, կգնան իր հետ կպայմանավորվեն, ոնց անեն, որ ինքը այդ բռունցքը չթափահարի: Եթե շարունակի թափահարել, այդ բռունցքը ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, այնքան էլ մեր ուղղությամբ է թափահարվում, որովհետև մեզ էլ ասում է՝ տես, հա, քեզ խելոք չպահես, այս բռունցքս հետ կքաշեմ ու քեզ հետ տեղի կունենա այն, ինչ որ տեղի կունենա, ինչը և տեղի ունեցավ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ինքը կդիմի հանրությանը սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկով և անկախության հռչակագրի հղումը կհանի Սահմանադրությունից, Փաշինյանն ասաց. «Եկեք այդ հարցերը չկապենք իրար հետ, որովհետև մեր ՍԴ-ն արդեն ասել է, որ մեր Անկախության հռչակագիրը դե յուրե իրավական ուժ ունի միայն այդ հատվածով, որոնք Սահմանադրության մեջ բառացի արտահայտված են։ Իմ ասած մասերը Սահմանադրության մեջ ոչ մեկը բառացի արտահայտված չեն»:

Փաշինյանն ընդգծում է, որ Անկախության հռչակագրի մասին իր խոսքը վերաբերվում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ հոգեբանությանը:

«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք «Արևմտյան Հայաստան», չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ մենք ասում են արևմտյան Ադրբեջանը մեզ է գրգռում, այնպես էլ ոնց որ ասում ենք արևմտյան Հայաստանը ուրիշներին է գրգռում։

Հիմա էլի ասելու են ա հերթական դավաճանությունն է, ստոր տականքություն է, բայց ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, որ ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառ հետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ, ես չեմ կարող դա թույլ տալ»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

17/05/2026
Նորություններ

Այս քաղաքական պրոցեսը ստանալու է «երեխաների հեղափոխություն» անվանումը. Փաշինյան

17/05/2026
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական