Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մտնում ենք ԱԳՆ շենք՝ ժողովրդի անունից ասելու, որ երկիրն աճուրդի հանելու մանդատ չունեք

Մենք՝ պատգամավորներս, ցանկանում ենք բարձրանալ արտգործնախարարության շենք՝ ժողովրդի անունից ասելու, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք և մանդատ չունեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը արդեն 2 ժամ շրջափակման մեջ գտնվող ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց։

Ժողովուրդը համաձայնեց՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»։Ոստիկանները փորձում էին խոչընդոտել պատգամավորների մուտքը ԱԳՆ, բայց ժողովրդի ճնշման ներքո տեղի տվեցին, և «Դիմադրություն» շարժումը ներկայացնողները մտան ՀՀ արտգործնախարարության շենք՝ փոխանցելու շարժման ուղերձը։