Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեր անձնակազմը ո՞նց կարող է հերթափոխը թողնել ու գնալ հանրահավաքի. մանկական բաժանմունքում դեպքը 20:00-ի շրջանում է եղել». «Մարտունի» բ/կ-ի տնօրեն

14/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168.am-ը տեղեկություն ստացավ, որ «Մարտունի» բ/կ-ում ներհիվանդանոցային էպիդեմիա է բռնկվել մանկական բաժանմունքում, և 6 երեխաներ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մինչ բ/կ-ի տնօրենը բժիշկների հետ միասին, իշխանությունների խստագույն հրահանգով Մարտունիում մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, և ուշադիր ներկա-բացակա էր անում, հիվանդանոցում նման բան է տեղի ունենում:

168.am-ը զրուցեց «Մարտունի» բ/կ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ: Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը ներհիվանդանոցային էպիդեմիայի բռնկման մասին, ասաց, որ սննդային թունավորում է եղել, այս պահին մասնագետները ճշտում են, թե դա ինչի հետ է կապված: Նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ:

Մեր հարցին, թե երբ երեխաների հետ կապված խնդրի վերաբերյալ աղմուկը բարձրացել է, որտե՞ղ է եղել ինքը, որովհետև մեր տեղեկություններով՝ ինքը և «Մարտունի» բ/կ-ի բժիշկները այդ պահին մասնակցելիս են եղել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, բ/կ-ի տնօրենը պատասխանեց՝ եղել է հիվանդանոցում ու չի մասնակցել այդ հանրահավաքին:

Քիչ անց Անդրանիկ Հարությունյանն ինքը կապ հաստատեց մեզ հետ: Ցանկանում էր ճշտել, թե ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը ներհիվանդանոցային միջադեպի հետ:

Ասացինք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին մարզպետ Գնել Սանոսյանը, մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ հավաք են կազմակերպել, որին ներկա են եղել մարզի դպրոցների տնօրեններ, բժշկական կենտրոնների տնօրենները, հոգեբուժարանի տնօրենը, այլ համայնքային հիմնարկների ղեկավարներ։ Բոլորին խստիվ հանձնարարված է եղել ապահովել իրենց ենթակայության տակ եղած աշխատակիցների ներկայությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին: Եվ եթե ինքը ևս այդ հավաքին մասնակցել է, իսկ այդ պահին բժշկական կենտրոնում էպիդեմիա է բռնկվել, դա, թերևս, խնդիր է:

Անդրանիկ Հարությունյանը, սակայն, կրկին հաստատեց՝ չի եղել նման բան, չեն գնացել:

«Մեր անձնակազմը ո՞նց կարող է հերթափոխը թողնել ու գնալ հանրահավաքի, իսկ եթե մարդն իր աշխատանքից դուրս ինչ-որ հանրահավաքի է մասնակցում, ես դրա վերահսկողությունը կարո՞ղ եմ անել…»,- ասաց «Մարտունի» բ/կ-ի տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ աշխատել են գերծանրաբեռնված, 50 հիվանդ են ունեցել մանկական բաժանմունքում:

«20 մահճակալ ունենք, 50 հիվանդ, և բոլորը ինտենսիվ, ծանր հիվանդներ: Ինչ-որ ծնունդ է եղել, հիմա չեն ասում, բայց հավանաբար հիվանդներից մեկը տորթ է բերել, այսօրվա եղանակային պայմաններում էլ երևի տորթից է եղել թունավորումը»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը:

Բժիշկը նշում է՝ երկու բլոկ ունեն, մեկում է բռնկվել թունավորումը, ու այս պահին քննարկվում են բոլոր վարկածները՝ ջրից թունավորում կամ տորթից, հիմա աշխատում են, փորձում են հասկանալ՝ ինչից է եղել թունավորումը:

«Երևանում արդեն ախտորոշումը տվել են՝ գաստրոէնտերոկոլիտ, ինչը սննդային ինչ-որ խնդրի մասին է խոսում: Շաբաթ օր է եղել, մի փոքր էլ ըստ երևույթին հսկողությունն է թույլ եղել հերթապահ անձնակազմի կողմից: Երեկոյան 20:00-ի շրջանում է առաջացել խնդիրը: Բժիշկներն աշխատել են, և երբ կասկածելի բան են նկատել, դեմն առնելու համար, որ բռնկում չլինի, տեղափոխել են Երևան»,- եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Էրդողանի հետ քննարկելու է Ս-400 համակարգերը

Հաջորդ գրառումը

8 ժամով ջուր չի լինելու Արարատի մարզի 11 բնակավայրերում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

8 ժամով ջուր չի լինելու Արարատի մարզի 11 բնակավայրերում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական