Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ 

Ընտրությանը մասնակցում է 2352 փաստաբան:

Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: