Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

28/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական  քաղաքականությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Զեկույցը  վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։

Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը և տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաև ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների և համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:

Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ․ դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների և ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման և կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները և խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։

2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը  փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկվել է ինտենսիվ մարտերով և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների և անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը և այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։

Զեկույցը նաև ընդգծում է հայկական մշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձևով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների և խաչքարերի  ոչնչացումը, ինչպես նաև հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է “Caucasus Heritage Watch”-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն և Եվրոպական խորհրդարանը:

Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը և շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ հակահայկական բռնության հերոսացումը և հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման և խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակy» և սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:

Ավելին, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը և հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։

Եզրափակիչ մասում զեկույցը կոչ է անում միջազգային գործողություններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով տեղահանված հայ բնակչությանն աջակցության անհրաժեշտությունը: Այն նաև ընգդծում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականության հետ մեկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայության համար և ընդգծում է միջազգային միջամտության հրատապությունը՝ կանխելու հետագա վայրագությունները և աջակցելու հայերի իրավունքների  և ժառանգության վերականգնմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե իշխանության պնդումները ճիշտ են, ՀՀ-ն վաղուց պետք է հանված լիներ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի տակ գտնվող երկրների ցանկից. Ֆարմանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսական հաջողությունների գլխավոր պատճառը ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությունն է․ Արամ Սաֆարյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Մամուլի տեսություն

Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից․ Մհեր Գրիգորյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տնտեսական հաջողությունների գլխավոր պատճառը ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամությունն է․ Արամ Սաֆարյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական