Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ . ԱԳՆ

16/08/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ ճեպազրույցի ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,  

Պատիվ ունեմ հյուրընկալելու Ուրուգվայի իմ գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, որը գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով։ Այս այցը վերահաստատում է հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունները եւ բարեկամական ամուր կապերը:  Հաջորդ տարի Հայաստանը եւ Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ համատեքստում մենք այսօր բովանդակալից զրույց ունեցանք անցյալի ձեռքբերումների, ներկա հնարավորությունների ու ապագա հեռանկարների մասին: 

Իհարկե, բարեկամ Ուրուգվայի հետ մեր ավանդական համագործակցությունը, հայ եւ ուրուգվայցի  ժողովուրդների կապերն առավել ընդգրկուն պատմություն ունեն։ Մենք հիշում ենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը 1965թ․ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչով վերահաստատեց համամարդկային արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների ջատագովի իր համբավը:

Գիտեք նաեւ, որ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ուրուգվայի հյուրընկալ հողում։ Իսկ ուրուգվայահայ համայնքը, որը մշտապես եղել է Ուրուգվայի պետության հոգածության ներքո, իր ավանդն է բերում այդ երկրի զարգացման գործում՝ մեր երկրների հարաբերություններում կատարելով նաեւ յուրօրինակ կամրջի դեր։

Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը։ Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը։
Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը եւ Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի եւ ուրուգվայցիների միջեւ շարունակաբար ամրապնդվող արժեքային եւ աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը: 

Հարգելի՛ գործընկերներ,

Ցավոք, Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքները դեռեւս ամբողջովին չեն հաղթահարվել։ Հայաստանը եւ Արցախը բախվում են անվտանգային խնդիրների, դեռեւս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները եւ քաղաքացիական պատանդները։ Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների եւ, իհարկե, Ուրուգվայի համերաշխության վրա։

Այսօրվա մեր հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում, եւ մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարեւոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են։ 

Միջխորհրդարանական կապերն ավանդաբար ակտիվ են եղել եւ մեծ տեղ են զբաղեցրել մեր հարաբերություններում: Զրույցի ընթացքում կարեւորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Մենք համակարծիք ենք, որ տնտեսական ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ եւ պատրաստակամ ենք ձեռնարկելու գործնական քայլեր՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման եւ վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը։ 
Կցանկանայի ընդգծել նաեւ, որ մեր երկրների միջեւ գործում է մուտքի՝ առանց վիզաների ռեժիմ, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման եւ զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար: 

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի եւս մեկ անգամ ողջունել պարոն Բուստիժոյին եւ խոսքը փոխանցել նրան:
Շնորհակալություն»: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներից մեկն է

Հաջորդ գրառումը

Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին. Մայր Աթոռ

03/06/2026
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026
Նորություններ

Մասիսում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

03/06/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական