Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը մնում է անփոփոխ. ՊՆ․ 168.am

03/08/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168-ը գրում է․

Հուլիսի 15-ին 168-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.

  1. Մայիսի 27-ին ՀՀ ԶՈւ  ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը 1000-ից չի անցնում, ավելի ուշ՝ հունիսի 22-ին, ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ադրբեջանցի զինծառայողների թիվը մնացել է նույնը, ինչպես հայտարարվել էր՝ 1000: Որքա՞ն է նրանց թիվն այս պահի դրությամբ՝ նվազե՞լ է,  ավելացե՞լ է, և ո՞ր ուղղությամբ է նվազել կամ ավելացել:
  2. Մայիսի 12-ից սկսած ինժեներական, ամրաշինական ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ադրբեջանական կողմից և հայկական կողմից:
  3. Հուլիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ կա, ի՞նչ վտանգների մասին է խոսքը: Եվ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք այդ վտանգները, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելուն ուղղված գործողությունները:

Կայքի  հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից ստացված գրության մեջ ասվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը չի փոխվել:

«Ի պատասխան Ձեր 15.07. 2021թ. գրության՝ հայտնում ենք, որ գրությամբ բարձրացված հարցերն ուսումնասիրվել են համապատասխան ստորաբաժանման կողմից:

Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ տեղեկացնում ենք, որ հարցման առաջին կետում նշված տեղեկատվությունը՝ ադրբեջանցի զինծառայողների թվաքանակի վերաբերյալ, ներկա պահին մնում է անփոփոխ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ զինված ուժերի կողմից սահմանային հատվածներում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները ենթակա չեն հանրայնացման, իսկ Ադրբեջանի սահմանագոտում իրականացվող ինժեներական աշխատանքները պարբերաբար ճնշվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և անհրաժեշտության դեպքում համապատասխան արձագանք ստանում»,- նշվում է ՊՆ պատասխան գրության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու

Հաջորդ գրառումը

Ձեր ղեկավարը լրագրող էր, Դուք էլ փորձ ունեք․ Ձեր ներկայիս քայլը երեսպաշտական չէ՞

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ձեր ղեկավարը լրագրող էր, Դուք էլ փորձ ունեք․ Ձեր ներկայիս քայլը երեսպաշտական չէ՞

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական