Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն. բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքդ բռնել. Էդմոն Մարուքյան

27/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես որեւէ զգացողություն չունեմ, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի հուն, որտեղ բոլորն անկեղծ են եւ ասում են, թեն ինչու է այս ամենը եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, դա նշանակում է, որ մեկ տարում դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են:Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատուներին, դուք գիտեք, որ պատերազմը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով, ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ:

Այդ սպառնալիքները, որ կան մեր պետականության, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, այսօր էլ կան»,-ասաց նա:Հարցին, թե արդյոք տեղյակ է, թե ինչ դրական ազդակներ են իրար փոխանցում Էրդողանն ու Փաշինյանը, Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, ես էլ ձեզ պես մամուլից եմ հետեւում:Իմ ընկալումն այն է, որ հարեւան երկրների հետ որեւէ ձեւով դիալոգ սկսելու միտված քայլեր են փորձում անել, բայց որքանով են դրանք ճիշտ կազմակերպված, դա առանձին քննարկելու թեմա է, բայց ոչ այսօր:

Երկու տարբերակ կա՝ կամ պատերազմ հայտարարել հարեւան երկրներին, կամ խոսել այն մասին, որ դու խաղաղություն ես ցանկանում եւ պատերազմի նախաձեռնողը չես: Այսօր էլ Ադրբեջանը պնդում է, որ պատերազմը Հայաստանն է սանձազերծել, հետեւաբար կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով: Ես չեմ հասկանում այդ քննարկումը, որ անդադար ասվում է՝ այ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել, մենք ինչ կարող ենք անել: Այսինքն ի՞նչ պետք է անենք, պետք է պատերազմ հայտարարե՞նք իրենց: Մենք պատրա՞ստ ենք այդ պատերազմին: 1915-ին Ցեղասպանություն է եղել, 2018-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել Թուրքիայի: Հետեւաբար պետք չի դրանք իրար հետ խառնել: Խոսել հարեւանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է: Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն: Բանակդ ամրացրու, ՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, դա ինչ կապ ունի ում հետ ես խոսում: Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի: Մյուս կողմից շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա տանելու: Եթե մենք լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք նաեւ պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, նաեւ տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»,-ընդգծեց Մարուքյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը. Անդրանիկ Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմից մեկ տարի անց պարզ է դառնում այն ռազմավարական պլանը, որը հետևողական կիրառելով, թշնամին կարողացավ պառակտել հայկական հասարակությունը. Չալաբյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական