Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում․ Արամ Վարդևանյան

10/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր, հայտարարությունները Հանրայինում՝ ևս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցվածի վերաբերյալ.

1. Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով:

Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։ Ավելին՝ ՀՀ-ում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատախազության լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, ուստի առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, որ դատախազությունն իրեն վերագրում է լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ։

2. Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։

Ի հավելումն՝ ՀՀ օրենսդրությամբ մասնավոր ընկերությունը Արթուր Դավթյանի վկայակոչած` վարչարարության սուբյեկտ չէ, հետևաբար` հակասահմանադրական ձևաչափով խորհրդակցությունից հետո իբր վարչարարությունը ուժեղացնելու որևէ հնարավորություն կամ տրամաբանություն չունի։

3. Խոսել իբր մտահոգ դիրքից ատելության խոսքի մասին և մեկ բառով անգամ չանդրադառնալ փաստացի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արտահայտրթյուններին, որոնք նույնիսկ խուլիգանական բնույթի էին, ինքնին խոսում է Գլխավոր դատախազի հենց կախվածության, այլ ոչ թե անկախության մասին:

Ամփոփելով` Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:

Կարծում եմ ակնհայտ է, որ գլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր, հայտարարությունները Հանրայինում՝ ևս: Հորդորում ենք մնալ բացառապես իրավական և քաղաքական չեզոքության տիրույթում, միաժամանակ ունենալ կամք` ուսումնասիրելու ժամանակավոր իշխանության կողմից վարչական ռեսուրսի իրական չարաշահման դեպքերը»,-գրել է Արամ Վարդևանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահվան տեսիլ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արնարշավը․ «168 ժամ»

Հաջորդ գրառումը

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

17/04/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի երկրորդ փուլ անցած դիրիժորների անունները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական