Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հայաստանին Ադրբեջանի միջով գազ կմատակարարվի «Գազպրոմի» գազատարի վերանորոգման ընթացքում

«Գազպրոմ էքսպորտ»-ն ու Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար, տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտ»-ը:

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի միջով: Աշխատանքները կարող են տևել մոտ երեք շաբաթ: Դրանք ավարտելուց հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով ՌԴ և Վրաստանի սահմանով», գրված է հաղորդագրության մեջ: