Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ռազմական հետախուզության ոլորտում կհամագործակցի Ղազախստանի հետ

05/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալուն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների վրա, իսկ երկու պետությունների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագիրը, թույլ է տալիս կարգավորելու երկկողմ համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:

Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը և հեռանկարները պայմանավորված են, նախ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությամբ, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երկու պաշտպանական գերատեսչությունների միջև ևս առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ, կանոնավոր բնույթ են կրում խորհրդակցությունները, իսկ տարբեր մակարդակներում պարբերաբար կատարվող փոխադարձ այցերը և շփումներն ուղղված են երկխոսության շարունակաբար ընդլայմանը և փոխշահավետ բազմաոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը: 

Երկու երկրների պաշտպանության նախարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին: Հետևաբար, երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխվստահությունը կարող են կայուն հիմք հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համար, ինչը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝ ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում, ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում են, որ կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին ու միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին և սկզբունքներին համապատասխան, համագործակցություն են իրականացնում հետևյալ ոլորտներում. 

1)  լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ.
2)  հետախուզական ռազմական տեղեկատվության փոխադարձ փոխանակում՝ ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների ուղղությամբ.
3)  կողմերի լիազորված մարմինների անձնակազմի և հատուկ հետախուզության համար Կողմերի պետությունների տարածքում մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում. 
4)  համագործակցության այլ ոլորտներ, որոնք կողմերը փոխադարձ համաձայնեցրել են՝ կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան։

Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, համակարգման և փոխգործակցության գնահատումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շրի Լանկայի ափերի մոտ ևս մեկ իրանական նավ է խորտակվում

Հաջորդ գրառումը

Իրանը հարվածել է Իրաքի քրդական խմբավորումներին, որոնք փորձել են ներթափանցել Իրան

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը հարվածել է Իրաքի քրդական խմբավորումներին, որոնք փորձել են ներթափանցել Իրան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական