Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայանիստի խաչմերուկում «Լադա»-ն բախվել է «ԶԻԼ»-ի, որը շրջվել է, կա վիրավոր

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել են «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնւթյունը։