Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հալաբյան-Կիեւյան խաչմերուկում իրար են բախվել «Lada»-ն եւ «Opel»-ը. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են Lada Priora-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վթարի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվում են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ոստիկանության պարեկները և քաղաքացիները:

Տեղում նրանց առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնությունն են ցուցաբերել: