Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոչ ենք անում Ադրբեջանին՝ ապահովել բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ու նրանց փոխանցումը ՀՀ-ին. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հայտարարություն է տարածել

22/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօրվա նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին:

Ստորև ներկայացնում ենք հանձնաժողովի հայտարարությունը. 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից ի վեր տեղի ունեցած զարգացումները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց ուշադրությամբ հետևել է Մոնիտորինգի հանձնաժողովը: Համակարգելով այլ համապատասխան հանձնաժողովները` Մոնիտորինգի հանձնաժողովը լսել է երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների կարծիքները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների առնչությամբ համատեղ հայտարարություններով:

Հանձնաժողովը համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման քայլերի, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում:  Հետևաբար, հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ այս հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Ի հավելումն՝ հանձնաժողովը համարում է, որ երկու կողմն էլ պետք է ամրապնդի համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով:

Հանձնաժողովը կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որն այդ մարդկանց տրվել է կողմերից մեկի կողմից: Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտավախությունները Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ՝ հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխանցվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

Հանձնաժողովն այն կարծիքին է, որ վերջին միջազգային ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման նպատակով բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, հանձնաժողովը հանձնարարել է ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթահանձնաժողովին՝ ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները:

Ի վերջո, հանձնաժողովը երկու կողմերին կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու  և խաղաղ բանակցությունները սկսելու նպատակով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենի աշխատասեղանին ապրիլքսանչորսյան ուղերձի 2 տարբերակ կա, որոնցից մեկի՝ թուրքական լոբբինգի արդյունքում ձևավորվածի հիմքում ՀՀ իշխանությունների թրքահաճո հայտարարություններն են․ քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ջերմոցային գազերի խտությունը մթնոլորտում առավելագույնի է հասել 2003թ․ ի վեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ջերմոցային գազերի խտությունը մթնոլորտում առավելագույնի է հասել 2003թ․ ի վեր

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական