Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

09/04/2021
- Մշակութային, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են:ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով: Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն:Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին:
Աշխատանքային խմբի ղեկավար Մ. Բադալյանը նշում է, որ հընթացս երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր․ «Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել: Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»:Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

Հաջորդ գրառումը

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը խոստացել է օգնել Ջավախքի ֆերմերներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

30/05/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը խոստացել է օգնել Ջավախքի ֆերմերներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական