Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: Զարիֆի այցը կսկսվի վաղը՝ մայիսի 25-ին:

«Վաղը արտգործնախարարը կմեկնի Հայաստան և Ադրբեջան»,- ասել է Խաթիբզադեն՝ չներկայացնելով իրանցի նախարարի տարածաշրջանային շրջագայության մանրամասները:

Վերջին անգամ Զարիֆը Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին: