Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ նոյեմբերի 9-ին քանի՞ բալանոց «երկրաշարժով» ցնցվեց մեր հայրենիքը․ «Փաստ»

16/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ի՞նչ կանեք, եթե ձեր հարևանը ցանկապատը շատ չէ, մի մետր առաջ տա ի վնաս ձեզ։ Ի դեպ, այն հարևանը, որի հետ հաճախ սուրճ եք խմում, Ամանորին գնում նրա տուն, խոզի բուդ ու բլինչիկ ուտում, վերջապես 30 տարի հարևանություն եք անում։ Վստահ եմ՝ նվազագույնը քաղաքավարի կերպով թույլ չեք տա, իսկ վատագույն դեպքում՝ գործը կհասնի բռունցքներին։ Դուք ամեն անգամ կատաղության եք հասնում, երբ հարևանն իր կոշիկները մաքրում է ձեր դռան առջևի շորի վրա, ճի՞շտ է: Իհարկե, ճիշտ է: Իմ շրջապատում սեփական տարածքը չպաշտպանող մարդ չեմ տեսել։ Բայց թե իր ցանկապատից, իր դռան շորից 1 մետր այն կողմ ինչ կկատարվի, շատերին պարզապես չի հետաքրքրում։ Ցավոք:Նրանց, ում հետաքրքրում է, մենք՝ որպես մենթալ, սովորաբար հերոսացնում ենք։ Եթե ինձ մի տարի առաջ ասեին, որ կարող է լինել անպես, որ, օրինակ՝ Շուռնուխը թուրքը կարող է գալ ու վերցնել, ու մենք՝ որպես ազգ, հանգիստ կնայենք դրան, ես առնվազն դա ասողին խելագար կհամարեի։ Բայց դա տեղի ունեցավ։ Շուռնուխը՝ որպես օրինակ, որպես հավաքական օրինակ: Պատերազմ գնացողներ և բանակից փախչողներ, հայրենիքի ամեն մետրի համար կյանքը զոհելու պատրաստներ և հայրենիք վաճառողներ բոլոր ժամանակներում եղել են։ Դրա համար գոյություն ունեն հերոսներ և դավաճաններ։ Ու հայրենիք չունենալու համար ընդամենը պետք են մի խումբ դավաճան գործակալներ և մի քիչ շատ հայրենիքի զգացում չունեցողներ։

Սրանց պակասը չի զգացվում մեր երկրում։ Շատ ցավալի է, որ այլազգի տարբեր վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ տարակուսած են, թե հայ հասարակության մեծ մասն առհասարակ ուզո՞ւմ, ավելին՝ պայքարո՞ւմ է այս արևի տակ իր հայրենիքն ունենալու համար։ Պատկերացնո՞ւմ եք, օտարները, որ միշտ հիացել են մեր ազգի՝ պայքարելու և ապրելու հզոր բնազդով, տարակուսած են, թե ե՞րբ ու ինչո՞ւ մենք դարձանք այսպիսին։ Հայ ժողովրդի մի մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր իսկ տան մեջ գլխատի։ Տարօրինակ է, բայց վերջին ժամանակներում մտածե՞լ եք, թե ինչու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ «հող հանձնողին կհանձնեինք հողին», իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ «դե, ի՞նչ անի խեղճ Նիկոլը…»։Անկեղծ ասած՝ շատ եմ մտծել, թե ինչ են արել մեր ազգի հետ վերջին տարիներին, որ մենք դարձանք այսքան իներտ ու անտարբեր, գլխավորը երկրորդականից, ճիշտն ու սխալը, ճշմարիտն ու սուտը, ազգայինն ու ապազգայինը իրարից չտարբերող։ Մենք, որպես ազգ, էթնոս այլևս գոյաբանական խնդիրներ ունենք, քանի որ պարադոքսալ, զավեշտալի ու հակաբնական է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ու մենք՝ ՀՀ «հպարտ» քաղաքացիներս, համաձայն ենք նրա հետ, համաձայն ենք այն ամենի հետ, ինչ եղավ ու ինչ նա ու իր «ուսապարկային IQ-ով» թիմն անում է, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին՝ նրանց քշելու համար։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ։

Ի դեպ, հեղեղված փողոցների մասին. շաբաթ օրը 6-7 բալանոց երկրաշարժ գրանցվեց Հայաստանում։ Տեսա՞ք՝ ինչ էր կատարվում երկրում, հատկապես մայրաքաղաքում։ Ոչ, ոչ, ես բնավ նկատի չունեմ, թե մարդիկ չպիտի անվտանգության նկատառումներից ելնելով դուրս գային իրենց տներից։ Ընդհակառակը, անվտանգության կանոններին հետևելը ճիշտ է ու կարևոր նման դեպքերում։ Բայց նայում էի խուճապահար ու վախեցած մարդկանց ու մտածում՝ լավ, բա ռումբերի ու բայրաքթարների տակ ապրող, կռվող մարդիկ ո՞նց են արել։ Լավ, բա նոյեմբերի 9-ին Նիկոլը քանի՞ բալանոց երկրաշարժով ցնցեց մեր հայրենիքը։ Ո՞ւր էին, ո՞ւր են մարդիկ։ Նրանք տանն էին, տանն են, որովհետև բայրաքթարներն իրենց տան կտուրների վրա չեն պտտվում, չեն հասել… նոր մոտենում են Սյունիքին։ Իսկ քանի դեռ Սյունիքին է մոտենում, ոչինչ, իմ տնից դեռ հեռու է, երբ կմոտենա տանս, միգուցե այդժամ հարցնեմ «փրկիչ» Նիկոլին, թե ո՞նց եղավ, որ թուրքն եկավ հասավ Երևան։

Չնայած ի՞նչ հարցնեմ, «խեղճ Նիկոլն ի՞նչ անի»։ Մարդիկ կան, ուրախացել են, որ Հայաստանից զինվորներ չեն գնալու Արցախ ծառայության։ Մարդիկ կան՝ վաղն ուրախանալու են, որ Սյունիք զինվոր չի գնալու ծառայության։ Մարդիկ կան առհասարակ չեն հասկանում, որ հայ զինվորը թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում և թե՛ Ճամբարակում նույն բանն է անում՝ պաշտպանում է Երևանում, Վանաձորում ու Ախուրյանում ապրող իր հայրենակցին, իր հորն ու մորը։ Չգնա Արցախ, ուրեմն կգնա Սյունիք, չգնա Սյունիք, ուրեմն կգնա Վարդենիս, չգնա Վարդենիս, ուրեմն կգնա Նոյեմբերյան, ի՞նչ տարբերություն՝ թուրքը, շնորհիվ «փրկչի», արդեն ամենուր է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԳ-ի մասին, կարճ, ինչքան որ դա հնարավոր է

Հաջորդ գրառումը

Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել. Արմեն Աշոտյան․ 168.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել. Արմեն Աշոտյան․ 168.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական