Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի հայտարարությունը բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով. սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով․ Եվսեև․ «168 ժամ»

25/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան պատերազմում ռուսական «Իսկանդեր» համակարգի անհաջող կիրառման մասին աղմկահարույց դիտարկումներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, մասնավորապես, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է՝ իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: «80-ականների զե՞նք էր գուցե»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է պատկերացնում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեխնիկական բնութագիրը, այն արտահայտությունը, որը հնչել է, բացարձակ անգրագետ է, «Իսկանդերը» չի կարող պայթել 10 %-ով: Նրա խոսքով, հրթիռներն ունեն մարտագլխիկներ, հրթիռը չի պայթում, հրթիռն արձակվում է ստարտով, իսկ անհաջող ստարտի դեպքում իսկապես պայթում է, խոսք կարող է գնալ միայն այն մասին, որ մարտագլխիկը չպայթի: Իսկ պնդելու համար, նրա կարծիքով, որ հրթիռների մարտագլխիկները պայթել են 10 տոկոսով, հարկավոր էր գոնե դրանք արձակել:

«Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»՝ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներով՝ այդ փուլում որևէ արձակում չի եղել: Մարդը, ով խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անել՝ 10 տոկոս ստանալու համար:

Թող ամսաթվերը նշի՝ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, ով մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում և նման կերպով փորձում է Արևմուտքի աջակցությունը ստանալ»,- նման պնդում արեց Եվսեևը:

Նա նաև արձանագրեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը թուլացել է, և դա է նաև հանգեցրել պարտության երկրորդ պատերազմում: Ռազմագետի որակմամբ՝ աբսուրդայինն այն է, որ ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ուժեղացման անհրաժեշտության մասին, ենթադրաբար՝ հայ-ադրբեջանական սահմանին Սյունիքի հատվածում Ղարաբաղի կողմից պետք է ռուսական բատալյոն տեղակայվի, իսկ ՀՀ վարչապետը դրան հակասող հայտարարություն է անում:

«Այդ դեպքում ստացվում է, որ վարչապետը չի վերահսկում իր սեփական կառավարությունը, այդ դեպքում ի՞նչ վարչապետ է նա: Չեն կարող վարչապետի խոսքերը հակասել Պաշտպանության նախարարի խոսքերին, նրանք միմյանց հակասում են, քանի որ, եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանն Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է դա արվում այդ դեպքում: Փաշինյանն ինքն իրեն է հակասում: Սա, ամենայն հավանականությամբ, սեփական կարգավիճակի հարցում անինքնավստահության հետևանք է, այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, քանի որ երբեք նման հայտարարություններ չեն արվել: Եվ երկրորդ՝ նման հայտարարությունները պետք է հիմնվեն լուրջ բազայի վրա»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ, եթե Փաշինյանը ցանկանում է հետաքննել, պետք է տրամադրի տվյալներ՝ արձակման ամսաթվերի, մարտագլխիկների ընկնելու վայրերի, պետք է տրամադրի փաստական բոլոր տվյալները:

Եվսեևի կարծիքով, եթե նա դա չտրամադրի, ստացվում է, որ նա գիտակցաբար վնասում է հայ-ռուսական հարաբերություններին մի փուլում, երբ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի սուր ճնշման տակ: Նա, ըստ վերլուծաբանի, սպառնալիքի տակ է դնում սեփական պետության անվտանգությունը:

«Կարծում եմ՝ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետևի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արևմտյան գործընկերներին՝ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,- ասաց Եվսեևը: Նա չբացառեց նաև, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն է՝ քաղաքական ենթատեքստով»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք. մահացել է 5 մարդ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի և նրա թիմի «խերը». «կաշին քերթող» 650.000 դրամի ՀԴՄ-մահակ՝ քաղաքացիների գլխին. «168 ժամ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի և նրա թիմի «խերը». «կաշին քերթող» 650.000 դրամի ՀԴՄ-մահակ՝ քաղաքացիների գլխին. «168 ժամ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական